top of page

ՔՊ պատգամավորները ծեծում ու մնում են անպատիժ, նույն վարքը դրսևորած զինվորի հարազատը հայտնվեց բանտում

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 7
  • 1 min read
ree

Խուլիգանական վարք դրսևորած ՔՊ պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում ծեծում, հայհոյում են ու մնում անպատիժ, իսկ նույն վարքը դրսևորած զինվորի հարազատը հայտնվեց բանտում: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:


«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մեկ ամսով կալանավորել են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի հորեղբորը՝ ակտիվ պահանջատեր Արսեն Ղուկասյանին։



Մարդը, որ տարիներով պայքարում է արդարության ու ճշմարտության համար, այսօր հայտնվել է բանտում՝ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի համար։



Սա ոչ թե արդարադատություն է, այլ՝ իրապես քաղաքական վենդետա ընդդեմ պահանջատեր քաղաքացու։ Փոխանակ 5 տարի անց անհետ կորածներին որոնեն, լուր տան հարազատներին, բանտարկում են»,- գրել է նա:

1/2981
bottom of page