Միրզոյանը Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր է քննարկել
- Lilit

- Oct 23
- 1 min read

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:
Հանդիպմանը մասնակցել են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերեն, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազը և Սենատի Եվրոպայի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեն Կադեկը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր՝ ընդգծելով, որ դինամիկ զարգացող հարաբերություններն ընդգրկում են առանցքային բոլոր ոլորտները։ Քննարկվել են առաջիկա անելիքները։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումները, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանի զարգացման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հաղորդակցությունների կարևոր հանգույցի վերածվելու ներուժի լավագույնս իրացման հարցում։




















