top of page

Սահմանվել են 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը

  • Oct 27, 2025
  • 1 min read

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)  արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունների քվեարկության օրերը։


ԿԸՀ հաղորդմամբ՝ ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան երեք փուլով՝ սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 25-ին և նոյեմբերի 29-ին։


Հանձնաժողովը նաև ընդգծել է, որ ընտրական գործընթացների կազմակերպման և վերահսկման վերաբերյալ հավելյալ մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ՝ օրենքով սահմանված ժամկետներում։

1/3162
bottom of page