Կարեն Խաչանովը Փարիզի մրցաշարում հաղթանակ է գրանցել
- Lilit

- Oct 28
- 1 min read

Ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկելՓարիզում ընթացող ATP Masters մրցաշարի երկրորդ փուլ։
Առաջին փուլում 29-ամյա Խաչանովը 6-1, 6-1 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իթան Քուինին, որը զբաղեցնում է աշխարհի 71-րդ հորիզոնականը։
Հաջորդ փուլում ռուսը կմրցի Դենիս Շապովալովի (Կանադա) և Ժոաո Ֆոնսեկայի (Բրազիլիա) միջև խաղի հաղթողի հետ։
Խաչանովը դադարեցրեց հինգ խաղից բաղկացած պարտությունների շարքը։ Նրա վերջին հաղթանակը գրանցվել է ԱՄՆ բաց առաջնությունում՝ օգոստոսի 26-ին ամերիկացի Նիշեշ Բասավարեդդիի նկատմամբ հաղթանակ տանելով։
Խաչանովն աշխարհում զբաղեցնում է 14-րդ տեղը։ Նա ունի ATP մրցաշարերի յոթ հաղթանակ։




















