Արամուս գյուղում բախվել են «Toyota»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած
- Lilit

- 5 days ago
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:50-ի սահմաններում Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում բախվել են «Toyota» մակնիշի և բեռնատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















