top of page

«Եղել է ընկերուհու հետ. Հարձակվել են 5-6 հոգով». Մանրամասներ՝ «Մայր Հայաստանի» աջակցին առևանգելու դեպքից

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 2 min read
ree

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ևորգ Ստեփանյանը մանրամասներ է հայտնել Էջմիածնում «Մայր Հայաստան» դաշինքի աջակից Օնո Հարությունյանին առևանգելու դեպքից։

Նա Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց հետեւյալը. «Քիչ առաջ «Մայր Հայաստան» կուսակցության տարածքից անհայտ անձինք, ինչպես հարիր է ներկայիս իշխանություններին, ասֆալտին փռելով, առևանգել են կուսակցության աջակցին։ Նա բլոգեր է, որը զբաղվում է Էջմիածնի քաղաքապետարանի կողմից թույլ տված ապօրինությունների, խայտառակ կառավարման փաստերն է ներկայացնում։

Բլոգերը եղել է իր ընկերուհու հետ, այս պահին ընկերուհուն մեր ժողովուրդը հանգստացնում է։

Սա նույն բանն է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՔՊ կոչվող փոքրիկ խմբակի ղեկավարը ասում էր՝ բոլորիդ տալու ենք ասֆալտներին, բոլորիդ բորդյուր ենք լիզեցնել տալու։ Նորից անցել են նույն գործելաոճին։

Ոչ մի բանով չեք վախեցնի, ուզում եք բոլորին բռնեք տարեք, ինչ ուզում եք արեք, դուք միայն դա կարող եք անել։ Սա ձեր վախերն է ցույց տալիս։ Ձեր հենասյունը մնացել է ոստիկանական համակարգը, ուրիշ ոչ ոք։

Դուք ոչ մի բանի ընդունակ չեք, դուք կարող եք ընդիմադիր հայացքների համար, ձեր ալան-թալանը բացահայտողների մեքենաները վառեք, ահաբեկչություն անեք։

Այսօր առավոտյան տարբեր լրատվականներ նյութեր են տարածել, որ դուք ներքին հարցում եք արել, տեսել եք՝ ինչ խայտառակ ցածր վարկանիշ ունեք։ Ինչքան ուզում եք վախեցրեք, ինչքան ուզում եք մարդկանց տվեք պոլերին, տարեք,  չեք կարող ոչ մի բան անել։

Դուք նոյեմբերի 16-ի երեկոյան 8:30 խայտառակ եք լինելու։ Ժամը 8:30 ձեր գրասենյակներում պանիխիդա է լինելու։

Մեր թեկնածուներ Գրիշա Հարությունյանի, Դավիթ Կարապետյանի նկատմամբ էլ եք ապօրինի գործեր կարել, մարդիկ հետ չեն կանգնելու։ Մենք ձեզնից չենք վախում, որովհետև մաքուր գնում ենք ընտրարշավի, մաքուր ընտրարշավ ենք արել»։

Օնո Հարությունյանի ընկերուհին իր հերթին պատմել է. «Ավտոմեքենայով եկանք, որ կանգնենք շտաբի մոտ։ Հետևից երեք ավտոյով եկան։ Մի հոգին եկավ, դուռը բացեց, իմ ձեռքերը բռնեց, ասեց՝ չշարժվես, մի 5-6 հոգի էլ իր վրա հարձակվեցին, իր ձեռքերը բռնեցին։ Երկու հոգին ավտոն անջատեցին, ու ղեկի մոտից քարշ տալով հանեցին, խփեցին գետնին, տարան, դրեցին ավտոմեքենաները ու գնացին։ Իմ հեռախոսն էլ վերցրեցին ձեռքիցս, ասեցի՝ ի՞նչ իրավունք ունեք վերցնեք, արհամարհական շպրտեցին ավտոյի մեջ հեռախոսը, ու քշեցին, գնացին։ Ասացի՝ կարո՞ղ եմ հասկանալ ինչ է կատարվում, ասաց՝ մի անհանգստացեք, ոստիկանությունից է։ Իրենք ոստիկանական համազգեստով չէին ու ոչ մի փաստաթուղթ ցույց չտվեցին։

Ես առավոտից իմ հետ էր, ոչ մի բան չէր արել, որևէ մեկին չէր վիրավորել, ինչ-որ մեկի հետ խոչընդոտ չէր ունեցել, չգիտեմ ինչու այսպես հանկարծակի եկան ու միանգամից խփեցին գետնին տարան»։

1/2954
bottom of page