top of page

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ

  • Oct 31, 2025
  • 1 min read


Հայաստանի Հանրապետությունը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։

Այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։ 

«Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։ Այս կարևոր քայլը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը խորացնելու համար»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ: 

1/3162
bottom of page