Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստը ՊՍԺ-ից է
- Lilit

- 3d
- 1 min read

Աշրաֆ Հակիմին ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին X սոցիալական ցանցում պաշտոնապես հայտնել է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF):
Մարոկկացի եզրային պաշտպանը տպավորիչ մրցաշրջան է անցկացրել ՊՍԺ-ի կազմում՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև դառնալով Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։ Բացի այդ, փարիզյան թիմը Հակիմիի մասնակցությամբ հասել է ԱՄՆ-ում անցկացված Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։
Վիճակագրական տվյալներով՝ պաշտպանը փարիզյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 55 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Ներկայումս Հակիմին վերականգնվում է ձախ կոճի վնասվածքից։ Հիշեցնենք, որ նա այն ստացել էր Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղում՝ մյունխենյան ակումբի կոլումբացի կիսապաշտպան Լուիս Դիասի կոպիտ սահընկումի արդյունքում։




















