top of page

Ծովինար գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 4, 2024
  • 1 min read

Նոյեմբերի 3-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 1-ին թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկն մոտակա անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։06-ին, մարվել՝ 23։00-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։

1/3151
bottom of page