Նորմա՞լ է, որ մեքենան թnւյնում է բոլորիս, ի՞նչ է նշանակում՝ կատալիզատորը հանել են, որ խնայեն. Տիգրան Ավինյան
- Lilit
- 5 hours ago
- 1 min read

Մենք տեսնում ենք, որ աշնան վերջին ամիսներից սկսած, մեզ մոտ խնդիրը սկսում է սրվել, և գարնան ամիսներին փուլ առ փուլ խնդիրը մեղվում է, չեզոքանում արդեն ամառվա ընթացքում: Այս մասին գործակարգավարական նիստում ասաց Տիգրան Ավինյանը՝ խոսելով օդի աղտոտվածության մասին:
«Չգիտեմ ինչ հիմնավորում կա նրանում, որ մարդիկ որոշում են, որ ավտոմեքենայի կատալիզատոր կոչվածը հանի ու թունավորի բոլոր մնացածին, երևի խնայողություն է ստեղծվում, բայց մարդը չի հասկանում, որ իր հանած կատալիզատորը շրջակա միջավայրում ով կա, թունավորում է ինքն իր ավտոմեքենայով: Եվ եթե մեզ տրված լիազորությունների շրջանակում ունենք այդ հնարավորությունը՝ մենք հիմա էլ կարող ենք տրանսպորտի վարչության միջոցով որոշակի սահմանափակումներ սկսել ստեղծել՝ այսպես ասած տրանսպորտային միջոցների միջև և շատ լավ կլինի, որ այդ քննարկումը մենք ունենանք:
Հանրայնորեն հասկանանք, նորմալ է՞, որ ավտոմեքենան պետք է թունավորի մեզ բոլորիս, ենթադրում եմ՝ նորմալ չի: Ենթադրում եմ, որ այդ ավտոմեքենան մեր ազգային արժեքը չի, որը պետք է թույնի բոլորիս: Մենք պետք է ոչ միայն բարձրաձայնենք այդ խնդրի մասին, այլև պետք է սկսենք լուծել այդ խնդիրը»,- եզրափակեց Ավինյանը: