top of page

«Իշխող վարչախումբը հետևողականորեն կազմաքանդում է մեր երկրի անվտանգային համակարգը». «Հայաքվե»

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 5
  • 1 min read
ree

«Իշխող վարչախումբը հետևողականորեն կազմաքանդում է մեր երկրի անվտանգային համակարգը` նախապատրաստելով այն Թուրքիային ենթարկելուն»։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական շարժում։

«Վարչախմբի` բազմիցս դրսևորած վարքագծային մոդելը (պատասխանատվությունից խուսափել և հետո այն ուրիշների վրա բարդել) և քաղաքական իներցիան թույլ չեն տա նրան կանխելու Հայաստանի վրա ծրագրված (և փաստացի Ալիևի կողմից արդեն հայտարարված) հարձակումը, և կամ էլ դա տեղի կունենա նոր անհամաչափ զիջումների գնով։

Հայաստանում գործող իրապես ազգային ուժերի համար սա պետք է հստակ ազդակ դառնա՝ միավորելու ջանքերը, և քաղաքական պատասխանատվություն ստանձնելու երկիրը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կլանումից փրկելու, և նոր ազգային նախագծի մեկնարկի համար։

Դա կարող է տեղի ունենալ ծայրահեղ դժվարին պայմաններում, ինչպես 1918 թ․, երբ Հայաստանի տարածքների մեծ մասը զավթված էր, սակայն հայության համառ դիմադրությունն ի վերջո ստիպեց թուրքերին նահանջել և հնարավորություն տալ մեզ անկախ հանրապետություն ստեղծելու»,–ասված է հայտարարության մեջ։

1/2942
bottom of page