Նույնիսկ ամենախորը հшկшմարտությունները կարող են լուծվել երկխոսության միջոցով․ Ալբանիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Հայաստանի հետ ձեռք բերված խաղաղության համար
- Lilit

- Sep 24
- 1 min read

Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի հետ ձեռք բերված պատմական խաղաղության համար, հաղորդում է Азертадж-ը։
Այս մասին նա ասել է «Բազմակողմ խաչմերուկում. մարտահրավերներ և խաղաղության ուղի» միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում։
«Սա նշանակում է, որ նույնիսկ ամենախորը հակամարտությունները կարող են լուծվել երկխոսության և համառության միջոցով՝ այնպիսի գործընկերների աջակցությամբ, ինչպիսին է Միացյալ Նահանգները, ովքեր հավատում են հաշտեցմանը և կայուն խաղաղությանը», - ընդգծել է Ալբանիայի նախագահը։




















