top of page

Նախօրեին բերման ենթարկված հոգեւորականների, նրանց ընտանիքների անդամների հեռախոսներն առգրավել են. Մայր Աթոռ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 16
  • 1 min read
ree

Նախօրեին բերման ենթարկված հոգեւորականների, նրանց  ընտանիքների անդամների հեռախոսներն առգրավել են։ Այս մասին զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Տեր Եսայի խոսքով` բերման ենթարկված քահանաներն այսօօր էլ իրավապահների մոտ հարցաքննությունների են եղել, ժամը 4-5-ից հետո նոր կարողացել են վերադառնալ:

Նշենք, որ մեր թղթակիցը տեղում բնակիչների հետ զրույցում պարզեց, որ Աշտարակ քաղաքում և մոտակա գյուղերում քահանաներ չեն եղել ամբողջ օրվա ընթացքում: Սուրբ Մարինե եկեղեցում աշխատողը հայտնեց, որ մկրտության արարողության համար ստիպված են եղել Էջմիածնից քահանա հրավիրել:

Հիշեցնենք, որ երեկ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդն ու 12 քահանաներ։ Ավելի ուշ նրանց ազատ են արձակել, միայն ձերբակալել, ավելի ուշ կալանավորել են թեմի առաջնորդին, որը Գարեգին Երկրորդի քրոջ որդին է։ 

1/2942
bottom of page