top of page

Ինչու են ոստիկանները հսկողության տակ վերցրել Հովհաննավանքի եկեղեցին. պարզաբանում՝ ՆԳՆ-ից

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 22
  • 1 min read

ree

Հովհաննավանքի եկեղեցու տարածքում ոստիկաններ են հավաքվել։

ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանեց, թե ինչու են ոստիկանները հսկողության տակ վերցրել եկեղեցին։

«Ընդամենը հասարակական կարգի պահպանություն է»,- նշեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Նշենք, որ օրեր առաջ Ստեփան Ասատրյանը՝ Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամը, ոստիկանություն էր կանչվել քահանա եղբայրների դեմ։ Նա փորձել էր խոչընդոտել Հովհաննավանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Մանուկ Զեյնալյանի ծառայությանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: 

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով: Նա պետք է դադարի գործունեությունը Հովհաննավանքում, Ստեփան Ասատրյանը, սակայն, որոշել է կիրակի օրը պատարագ մատուցել Հովհաննավանքում։

ՔՊ-ականներին ոգևորել է Ստեփան Ասատյանի այս քայլը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է Ասատրյանի կողմից մատուցվող պատարագին:

1/2940
bottom of page