top of page

Ալիևը աջակցությու՞ն է հայտնում Փաշինյանին․ «Հրապարակ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 23
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է․   Ալիեւը նախօրեին հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, վարչապետի խոսնակը սկսեցին երախտագիտություն հայտնել, թե շուտով Ադրբեջանից Հայաստան կմտնի ղազախական հացահատիկի առաջին խմբաքանակը։

Իշխանությունն այս լուրն իբրեւ դիվանագիտական հզոր հաղթանակ ճոճեց։

Երեկ էլ Թբիլիսիում՝ «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին, Փաշինյանը գովեստի խոսքեր շռայլեց Ալիեւի հասցեին, թե իր գնահատանքն է արտահայտում Ադրբեջանի նախագահի այդ քայլի առիթով։ Եվ հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից իր տարածքով ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան։

Ընդդիմությունը հիշեց Լաչինի փակված միջանցքը, ի՞նչ երաշխիք կա, որ կապահովվի հացահատիկի  անվտանգությունը։ Ուշագրավ է, որ անգամ իշխանության շարքերում չեն հավատում այս բլեֆին, երեկ ոմանք մասնավոր զրույցներում ասում էին, որ նման հայտարարություններով Ալիեւը կա՛մ նախընտրական աջակցություն է հայտնում Փաշինյանին, կա՛մ դրա դիմաց նոր զիջումներ է կորզել։

1/2940
bottom of page