top of page

Կարապետյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 days ago
  • 1 min read
ree

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 16-ին մասնակիորեն բավարարել է քննչական խմբի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգելով գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը։ Այս մասին տեղեկացրել է Կարապետյանի պաշտպանական խումբը։


Փաստաբանների հայտարարությամբ՝ դատարանը ևս մեկ անգամ արձանագրել է, որ դեռևս հուլիսին Կարապետյանին մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը։ Նշվում է, որ քննչական խումբը վարույթը չի կարճել, այլ նոր տվյալների անվան տակ կրկին ներառել է դրանք միջնորդության մեջ։


Ըստ փաստաբանների՝ դատարանը նաև գտել է, որ հոկտեմբերի 7-ին ներկայացված նոր մեղադրանքում նույնպես բացակայում է հիմնավոր կասկածը։ Սակայն դատարանը հաստատել է այն հատվածը, որը վերաբերում է գործարարի հարցազրույցը՝ որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ որակելուն։


Պաշտպանական կողմը բողոքարկել է որոշումը Վերաքննիչ դատարանում՝ այն անվանելով ապօրինի։ Հայտարարությունում նաև նշվում է, որ Վճռաբեկ դատարանը մերժել է իրենց բողոքը, մինչդեռ ընդունել է Գլխավոր դատախազության ներկայացրածը։ Փաստաբանները սա գնահատել են որպես «իրավական գործընթացներից հրաժարում» և քաղաքական հետապնդման դրսևորում։

1/2937
bottom of page