Երբ ինձ բավարար չափով մաքրված կզգամ, այդ ժամանակ կգնամ Մայր Աթոռ. Փաշինյան
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք ասում եք, թե գնում եք պատարագի, մարդիկ չեն հավաքվում։ Ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե պատարագների ժամանակ չեն ծափահարում, իսկ Հովհաննավանքի «պատարագի» ժամանակ ծափահարում էին, Փաշինյանն արձագանքեց.
«Ո՞վ է որոշում, պատարագի ժամանակ ծափահարում են, թե՝ չէ։ Պատարագին ծափահարում է, թե՝ չէ, որոշում է պատարագի մասնակիցը։ Ես գնում եմ պատարագի և ուրախ եմ, որ գնում եմ պատարագի, որովհետև դա կարևոր է ինձ համար, իմ և մեր քաղաքական թիմի այն հատվածի համար, ովքեր հավատում են Աստծուն։ Դա ինձ համար իմ հոգևոր և բարոյական նորոգման ճանապարհն է, և ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր գալիս են»։
Նա ասաց նաև, թե գնալու է Մայր Աթոռ։ Հարցին, թե ե՞րբ, պատասխանեց.
«Իհարկե, գնալու եմ Մայր Աթոռ։ Երբ բավարար չափով մաքրված կզգամ ինձ, այն ժամանակ»։




















