Երևանում ձերբակալվել է Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Քրեական հեղինակություն համարվող Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է Հայաստանում: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոբսոնը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել: «Իզվեստիա»-ն հաղորդում է, որ նա ունի Հայաստանի քաղաքացիություն։
Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզվում է սպանության, խարդախության և մի շարք այլ հանցագորոծություններ կատարաելու մեղադրանքով, նա դատապարտվել է կալանքի հեռակա կարգով։
Tert.am-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները նշված անձին հայտնաբերել և ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին։




















