top of page

Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է խոտածածք տարածք

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 30
  • 1 min read

ree

Նոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։

Նոյեմբերի 30-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 19։40-ին․ այրվել է խոտածածք տարածք։

1/3038
bottom of page