top of page

Նզովում եմ ձեր այն արարքները, որոնք ուղղել եք Հայոց Սուրբ Եկեղեցին հալածելուն և պետության հիմքերը վերջնականապես քանդելուն. Տեր Նարեկն՝ իշխանություններին

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 5
  • 1 min read

ree

Օրվա ապաշնորհ իշխանությունները իրենց ռեպրեսիվ քայլերով Հայաստանը փորձում են դարձնել բռնապետական, թրքահպատակ երկիր։ Շարունակելով կատարել արարքներ, որոնք պետականաքանդ և ազգակործան անեցքածին քայլեր են, այս մասին հայտարարել է Տեր Նարեկ քահանա Սարգսյանը։

«Ձերբակալելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբազան Հայրերից Դիվանապետ Տեր Արշակ արք. Խաչատրյանին՝ ի ցույց դրեցին հերթական անգամ իրենց պարտությունը և թրքահպատակությունը։ Դատապարտում եմ և նզովում ձեր այն արարքները, որոնք ուղղել եք Հայոց Սուրբ Եկեղեցին հալածելուն և պետության հիմքերը վերջնականապես քանդելուն։

Սրբազան Հայրե՛ր, Ձեր անկոտրուն ոգին, անսասան ու նվիրական հավատը օրինակ է մեր բոլոր ազգասեր, եկեղեցասեր հայորդիներիս համար։ Աղոթում ենք Ձեր շուտափույթ ազատ արձակման համար։

Ազատություն Սրբազան հայրերին»,- հայտարարել է Տեր Նարեկը։

1/3037
bottom of page