Պետք է կառուցողական դաշտում աշխատել ընդդիմադիր և ազգային-պետական ուժերի հետ․ Շարմազանով
- Lilit

- Sep 26
- 1 min read

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը իմպիչմետի օրակարգով այսօրվա ԱԺ լսումներին է անդրադարձել․
«ԱԺ լսումների արդյունավետ էին։
Ակնհայտ դարձավ և արձանագրվեց.
1. Ընդդիմադիր քաղաքական ու հասարակական լայն ներգրավվածության ապահովում «Հանրապետական»-ի օրակարգի շուրջ։
2. Քաղաքական ուժերի ու հանրային գործիչների կողմից իմպիչմենթի գործընթացի աջակցում։
3. «Հայաստան» դաշինքի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացում ։
Կարծում եմ՝ անհրաժեշտ է ընդդիմադիր խմբակցությունների միջև քաղաքական կառուցողական կոնսուլտացիաների իրականացում։
Այս ամենի ֆոնին զարմանալի չէին որոշ «ընդդիմադիր» քարոզիչների «ջուրը պղտորելու» էժան փորձերը։
Բայց դրանց չպետք է ուշադրության արժանացնել։
Պետք է կառուցողական դաշտում աշխատել ընդդիմադիր և ազգային-պետական ուժերի հետ։
Ոտքի տակ ընկնողներին պետք չէ բանի տեղ դնել։
Հ.Գ. Հանրապետականը ազգային պետության կերտման կուսակցություն է։
Աշոտ Նավասարդյան»




















