top of page

ԱՄՆ-ն կսահմանափակի վիզաների տրամադրումն օտարերկրացիներին

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read

ree

ԱՄՆ իշխանությունները կարող են դադարեցնել վիզաների տրամադրումը այն անձանց, ովքեր ունեն առողջական խնդիրներ։ Այս մասին հաղորդում է KFF Health News-ը:



Նախաձեռնությունը քննարկվում է Դոնալդ Տրամփի վարչակազմում և վերաբերում է այն մարդկանց, ովքեր կարող են համարվել «հասարակական բեռ»՝ պահանջելով պետական ֆինանսավորում բուժման կամ խնամքի համար։


Աղբյուրի տվյալներով՝ մուտքի սահմանափակումները  արտասահմանցիների համար է, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, սրտանոթային հիվանդություններով, քաղցկեղով կամ գերությամբ։ Վարչակազմում այս քայլը հիմնավորում են սոցիալական ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ։


Առայժմ որոշումը չի հաստատվել, և ծրագրի մանրամասները պաշտոնապես չեն ներկայացվել։ Սակայն մասնագետները նշում են, որ նման փոփոխությունը կարող է էական ազդեցություն ունենալ ԱՄՆ միգրացիոն քաղաքականության և առողջապահական իրավունքների վրա։

1/2947
bottom of page