top of page

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 28
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ շարքերում անակնկալի են եկել` նախորդ շաբաթվա վարչության նիստի հաղորդագրությունից տեղեկանալով, որ կուսակցության ղեկավարությունն արդեն նախընտրական որոշումներ է կայացնում։

Մասնավորապես, արդեն որոշել են, թե ովքեր պետք է լինեն 2026-ի ՔՊ նախընտրական շտաբի պետն ու քարոզչության գծով տեղակալը` վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Իշխող թիմում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում, եւ դրանով են պայմանավորված ընտրություններից 8 ամիս առաջ այս «նշանակումները»։

2021-ին ՔՊ շտաբի պետը եղել է Սուրեն Պապիկյանը: Թե ինչու է հիմա Արայիկ Հարությունյանը, մեզ ասացին՝ պատճառն այն է, որ քիչ մարդիկ կան, որ շան պես հավատարիմ են Փաշինյանին, ուստի անգամ կազմակերպական աշխատանքների համար ոչ պիտանի լինելը չի խանգարել, որ նա չնշանակվի: Հավատարիմների խմբում են նաեւ Վահագն Ալեքսանյանը, Գեւորգ Պապոյանը եւ հիմա արդեն կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։

1/2937
bottom of page