top of page

«Ազգին ամբոխից տարբերողը հավաքական հիշողությունն է». Միքայել Մինասյան

  • 2 hours ago
  • 1 min read

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը պատմական փաստի մասին է հիշեցրել՝ ընդգծելով՝ ազգին ամբոխից տարբերողը հավաքական հիշողությունն է։

«Ազգին ամբոխից տարբերողը հավաքական հիշողությունն է։

Հայերը միշտ կարողացել են անխաթար պահել պատմական հիշողությունը՝ երախտագիտությամբ խոնարհվելով նրանց առջև, ովքեր անմահացրել են այն։

Ուղիղ 11 տարի առաջ Վատիկանի սրտում՝ Սուրբ Պետրոսի տաճարում, Ֆրանցիսկոս Պապը մատուցեց պատմական պատարագ՝ Հայոց ցեղասպանությունը հռչակելով որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Այդ օրը ցեղասպանության արհավիրքով անցած մեր ժողովուրդը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ընկնել ու բարձրանալ գիտի, տառապել ու վերապրել գիտի, հիշել ու առաջ շարժվել գիտի։

Ուրացման ու մոռացության այսօրվա գռեհիկ քարոզը ուղիղ ճանապարհ է՝ ազգը նորից ամբոխ դարձնելու»։

1/3295
bottom of page