Ռուսաստանում վերսկսել են հայկական «Ջերմուկ»-ին առնչվող գործի քննությունը
- 5 hours ago
- 1 min read

«Քննիչները վերսկսել են «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո 65-ամյա տղամարդու մահվան գործի քննությունը»։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի Հյուսիսային Օսիա-Ալանիայի հանրապետության քննչական վարչությունից։
Խոսքը ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) քրեական գործի մասին է: Քննությունը վերսկսել են 2026 թվականի մարտին՝ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ։
«Ըստ գերատեսչության, 2024 թվականի փետրվարի 11-ին տուժողը խմել է «Ջերմուկ» հանքային ջուր, որը գնել էր Վլադիկավկազի վաճառակետերից մեկում։ Դրանից հետո նա իրեն շատ վատ է զգացել, և առողջական վիճակը վատթարացել է։ Տղամարդուն հոսպիտալացրել են, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը՝ չնայած ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությանը»,- նշվում է հրապարակման մեջ։




















