top of page

2023-ին օդային ճանապարհով Հայաստան ժամանած քաղաքացիները 18356-ով ավելի են եղել, քան մեկնողները

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 8, 2024
  • 1 min read
ree

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն ամբողջ 2023 թվականին կազմել է 5 330 314 մարդ (ժամանել է 2 674 799 քաղաքացի, մեկնել՝ 2 655 515)։

«Շիրակ» օդանավակայանում նույն ցուցանիշը կազմել է 94768 մարդ (ժամանել է 46920 քաղաքացի, մեկնել՝ 47848)։

2023 թվականի համար ժամանածների ընդհանուր թիվը ըստ երկու օդանավակայանների կազմել է 2 721 719 մարդ, մեկնողների թիվը՝ 2 703 363։

Սա նշանակում է, որ օդային ճանապարհով Հայաստան ժամանող քաղաքացիները 18356-ով ավելի են, քան մեկնողները։

Նշենք, որ 2022-ին օդային ճանապարհով Հայաստան ժամանածները մոտ 30 հազարով ավելի են եղել, քան մեկնողները։

Արամ Դանիելյան

bottom of page