top of page

«Շակալներն իշխանության չէին գա, եթե ՀՀԿ-ում քաղաքական կուրսի որոշողները նրանց նման մարդիկ լինեին»․ Նաիրի Հոխիկյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 7 days ago
  • 1 min read

ree

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ ծանոթ չեմ, երբևէ չենք շփվել, նրա մարդկային որակների մասին որևէ բան ասել չեմ կարող, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ․


1․ Դավիթ Համբարձումյանը անմնացորդ նվիրվեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական, կրթական, առողջապահական խնդիրների լուծմանը և Մասիսում մեծ աջակցություն ցույց տվեց Արցախցիներին։


2․ Ինքնակամ վերադարձավ հայրենիք ու արժանապատվորեն գնաց կալանավայր՝ կրելու անօրինական տրված ազատազրկումը և թույլ չտալով, որ իրեն անվանեն փախուստի դիմած։


Կարող եմ ասել, որ Դավիթը տղամարդկային վարքագիծ է ցուցաբերել, ինչը հասկանալի և հասանելի չէ Նիկոլի շրջապատին։


Դավիթ Համբարձումյանը ՀՀԿ-ի ներկայացուցիչ է, իսկ ես չեմ ընդունում ՀՀԿ-ի քաղաքական կուրսը, բայց գիտեմ, որ նաև Դավիթի նման մարդիկ են պահում երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի հիմնած այդ կուսակցության դեմքը։ Այ, եթե ժամանակին Դավիթը, Շարմազանովը, Աշոտյանը, Մուշեղ Լալայանը, Արտակ Զաքարյանը, Մարգարիտ Եսայանը և նրանց որակի մարդիկ լինեին ՀՀԿ-ում քաղաքական կուրսի հիմնական որոշողները, այլ ոչ թե Միշիկն ու իր թիմակիցները, 2018-ին Հայաստանում շակալները իշխանության չէին գա»։

1/2938
bottom of page