Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է որոշել տարեվերջին հրապարակել բանակցային փաստաթղթերը
- Lilit

- 1 hour ago
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փակագծեր բացեց, թե ինչու է որոշել մինչև տարվա վերջ հրապարակել բանակցային փաստաթղթերը։
«Ի՞նչն է պատճառը, որ ասում եմ մինչև տարվա վերջ, հրապարակման պահին, գուցե, կմեկնաբանեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողների դիտարկմանը՝ ընտրություններից առաջ է՝ դրա համա՞ր, Փաշինյանը կտրուկ որոշեց ասել, թե ինչու մինչև տարեվերջ։
«Ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը միայն մենք չենք, ենթադրվում է, որ տարվա վերջ դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի, բարոյական ու քաղաքական արգելքը կվերանա, այսինքն՝ այդ սուբյեկտը չի լինի ու մենք ազատ կլինենք թղթերը հրապարակել»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց, թե իր հանձնարարությամբ հիմա տեղի է ունենում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակի գաղտնազերծման գործընթացը։ Նամակը ոչ թե իրեն է ուղղված եղել, այլ՝ ուրիշ երկրի ղեկավարին։




















