top of page

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read

ree

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։



Դեկտեմբերի 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17- 20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևան քաղաքում դեկտեմբերի 25-26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-28-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 25-ի ցերեկը կգրանցվի +4...+6 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0-2 աստիճան տաքություն։

1/3057
bottom of page