top of page

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Գազա օգնություն հասցնելու միակ արդյունավետ միջոցն ավտոմոբիլային տրանսպորտն է

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 24, 2024
  • 1 min read
ree

Գազայի հումանիտար կարիքները բավարարելու համար ծանր բեռներ մատակարարելու միակ արդյունավետ և գործուն միջոցը ավտոմոբիլային տրանսպորտն է, որը ենթադրում է առևտրային մատակարարումների էքսպոնենտալ աճ, կիրակի օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Եգիպտոս կատարած այցի ժամանակ՝ Գուտերեշը նաև զգուշացրել է, որ Գազայի պատերազմն իր ազդեցությունն է թողնում ամբողջ աշխարհի վրա։

«Պաղեստինցիների մարդկային արժանապատվության դեմ ամենօրյա ոտնձգությունը վստահության ճգնաժամ է ստեղծում միջազգային հանրության հանդեպ»,- ասել է նա։

Վերջերս ԱՄՆ-ն սկսել էր պաղեստինցիների համար սննդի կապոցներ նետել օդից: Լրատվամիջոցները նույնիսկ հայտնեցին օդից բեռների ընկնելու հետևանքով մի քանի մարդու մահվան մասին, սակայն Վաշինգտոնը հերքում է այդ տեղեկությունը։

1/2948
bottom of page