top of page

Ադրբեջանում հնչեց մոտեցում՝ եթե իրավաբանորեն հնարավոր չլինի ՀՀ Սահմանադրությունը փոխել, կարող է այնպես լինել, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացը, առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու․

  • 4 days ago
  • 1 min read




Ադրբեջանում հնչեց այսպիսի մոտեցում, որը, իհարկե, ենթադրության դաշտից էր, բայց հնչեց առ այն, որ եթե իրավաբանորեն հնարավոր չլինի ՀՀ Սահմանադրությունը փոխել, օրինակ՝ Ազգային ժողովի 2/3-րդ-ով հնարավոր չլինի դնել հանրաքվեի, կամ դրվի, բայց ՀՀ ժողովուրդը մերժի այն, կարող է այնպես լինել, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացը, առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու: Այս մասին Հ1-ի եթերում ասել է Ադրբեջանից վերադարձած փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

«Պայմանագիրը ստորագրած չունենանք, բայց որոշակի դրույթներ վերցնենք և սկսենք իրականացնել: Իհարկե, սա ենթադրության մակարդակում է, անորոշությունները շատ-շատ են»,-նշել է նա:

1/3310
bottom of page