top of page

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահին

9 minutes ago
1 min read


Այսօր՝ հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է TodayPress TV-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։




Կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։ Էրդողանը վերահաստատել է երկու երկրների համագործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը։




Թուրքիայի նախագահը նաև շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի պետական անկախության վերականգնման 35-ամյակի կապակցությամբ և հրավիրել Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին։




Ալիևը շնորհակալություն է հայտնել հրավերի և շնորհավորանքների համար՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն զարգանալ։

1/3684
bottom of page