top of page

Կոբախիձեն Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ կարևոր հայտարարություն է արել

3 hours ago
1 min read


Վրաստանի համար ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը մեծ նշանակություն ունեցող հարցերից են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։




Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ մշտական երկխոսություն է ընթանում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։



«Ադրբեջանի և Հայաստանի հետ քննարկումների ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել այս գործընթացն ակտիվորեն շարունակելու վերաբերյալ։ Հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուրջ առաջընթացի հասնել այս ուղղությամբ։ Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում»,- հավելել է վարչապետը։

1/3684
bottom of page