top of page

Պուտինից վախենալ պետք չէ, նրան պետք է հարգել և լսել. Պեսկովը՝ Լիտվայի նախագահին

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 14, 2024
  • 1 min read
ree

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լիտվայի նախագահին խորհուրդ է տվել հարգել ու լսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Պուտինից վախենալ պետք չէ, Պուտինին պետք է հարգել և լսել»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը Բալթյան հանրապետության ղեկավար Գիտանաս Նաուսեդայի խոսքերին։

Լիտվայի նախագահը Վիլնյուսում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գաղափարակից, Հակակոռուպցիոն հիմնադրամի նախկին ղեկավար Լեոնիդ Վոլկովի վրա մուրճով հարձակումից հետո  ասել է, որ «Լիտվայում Պուտինից ոչ ոք չի վախենում»։

1/2949
bottom of page