top of page

Մարտի 15-17-ը ավտոբուսները Մյասնիկյան պողոտայով չեն երթևեկի. Երևանի քաղաքապետարան

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 14, 2024
  • 1 min read
ree

Մյասնիկյան պողոտայով բարձրացող մի շարք ավտոբուսների երթուղին մի քանի օրով կփոխվի։

Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:

1/2949
bottom of page