Վարձակալությամբ հանձնած անշարժ գույքի մասին հայտարարությունը 5 օրվա ընթացքում պետք է ներկայացնել հարկային մարմին
- Lilit
- Jul 22
- 1 min read

Պետեկամուտների կոմիտեից զգուշացնում են՝ եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքը, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին։
2024 թվականի հաշվետու տարվա համար վարձակալությունից եկամտային հարկ վճարելու նպատակով մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ վարձակալության դեպքում եկամտային հարկի դրույքաչափը 10% է, սակայն եթե հարկային տարվա ընթացքում Ձեր ստացած վարձավճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, գերազանցող մասի համար ևս 10% հավելյալ եկամտային հարկ է հաշվարկվում։