top of page

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 27
  • 1 min read
ree

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը, հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը աստիճանաբար կբարձրանա։

1/2944
bottom of page