top of page

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը խորը անկման թրենդի մեջ է, սա փաստ է. Ռոբերտ Քոչարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 2
  • 1 min read

ree

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը խորը անկման թրենդի մեջ է, սա փաստ է և բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս դա: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Ինքը փորձում է միշտ նոր ինչ-որ տարբերակներ գտնել, ժողովրդի հետ կապը վերահաստատելու համար՝ հեծանիվներ, հայհոյախառն ֆեյսբուքյան գրառումներ, ընտանեկան պոդքասթներ, «կրթությունը նորաձև է» ինչ-որ հանդիպումներ և այլն։ Սրանք բոլորը փորձեր են,  նոր դիրքավորվելու և ինչ-որ մի անկյան տակ փորձել վերանորոգել այն կորուստները, որը ինքը ունեցել է։ Բայց կորուստները ֆունդամենտալ են և կապված են հենց այն հանգամանքի հետ, որ հեղափոխության հիմնական կարգախոսները ձախողված են։

Օրինակ, երբ նախագահ էի ես 98 թվականին աղքատությունը եղել է 56%։ 2008 թվականի սկզբին աղքատության տոկոսը եղել է մոտ 25 տոկոս, ավելի քան երկու անգամ նվազել է, իսկ ծայրահեղ աղքատությունը նվազել է 21%-ից մինչև 4%։ Հիմա մոտավորապես 24% աղքատության ցուցանիշ կա, իսկ դա ամենից ամփոփիչ ցուցանիշն է սոցիալական արդարությանը։ Ըստ էության, այս հարցում որևէ առաջխաղացում Նիկոլ Փաշինյանը չի կարող արձանագրել։ Բևեռացումն է խորացել, աղքատը ավելի աղքատ է դարձել։

Երկրորդ հանգամանքը կոռուպցիայի դեմ պայքարն է, իրենք կոռուպցիայի դեմ պայքարը շուռ են տվել կոռուպցիան գլխավորելու նպատակին և հաջողության փայլուն ձևով անում են։ Իրականում եթե անցյալում կոռուպցիա էր, այն, ինչ կատարվում է այսօր, թալան է։ Օրինակ, ԱՆԻՖ–ի տարբերակը կամ 65 միլիոն դոլարի անհետացումը կամ համահայկական հիմնադրամից 100 միլիոն դրամի ուղղակի անհետացումը, այ սա թալան է, սա նույնիսկ կոռուպցիա չի, սա կոռուպցիոն գլուխգործոց է։

Հիմա ինքը փորձում է նոր մոդուսներ գտնել իր հարաբերությունները վերանորոգելու համար ժողովրդի հետ, ու տարբեր ինչ-որ բաներ մտածելով կրեատիվ ինչ-որ բաներ է գտնում։ Մեղավորներ պետք է փնտրի, ինքը փայլուն է այդ առումով»,–ասաց նա։ 

1/2942
bottom of page