top of page

Մեզ հերթական անգամ խաբում են. Մարուքյանը՝ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 13
  • 1 min read

ree

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրել է․

«Մեր իշխանությունները և նրանց սպասարկող քաղաքական և հասարակական գործիչները Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը ներկայացնում են որպես եռակողմ փաստաթուղթ, որը ենթադրում է եռակողմ պարտավորություններ։

Բնականաբար, մեզ հերթական անգամ խաբում են։

Իրականում Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը երկկողմ է և ստորագրվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է որպես գործընթացի վկա, ոչ թե կողմ, ոչ թե երաշխավոր, այլ՝ վկա։Ասածս ապացուցելու համար ներկայացնում եմ փաստաթղթի պաշտոնական անգլերեն տարբերակում ԱՄՆ նախագահի անվան կողքին նշված «Witnessed by:» (թարգմ.՝ «Վկայի կողմից») ձևակերպումը։

ree

Հայալեզու տարբերակում ՀՀ կառավարության նույն էջում այդ նշումը հասկանալի պատճառներով բացակայում է…

Նախ, եկեք մեր ժողովրդին չխաբենք, ասենք այն, ինչ կա իրականում, ինչպես նաև համոզված եմ, որ եթե բանակցող ունենայինք, մենք ԱՄՆ-ի հետ երկկողմ կկնքեինք և Ադրբեջանին չէինք դարձնի միջանցքի փայատեր։

ԱՄՆ-ի հետ կլինի երկկողմ հռչակագիր, բայց միայն իշխանափոխությունից հետո»։

1/2942
bottom of page