«Դիմել եմ Վճռաբեկ դատարան»․ Նաիրի Հոխիկյան
- Lilit

- Mar 17, 2024
- 1 min read

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիմել եմ Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով «Լապշինի գործով» հայտնի դատական ակտը, որով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները վճիռներ են կայացրել հօգուտ Վլադիմիր Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի։ Վստահաբար հիշում եք, թե ինչպես էր հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձայնային հաղորդագրությամբ ինձ պատմել Նիկոլի ու նրա մամուլի խոսնակի հետ եղած խոսակցությունը Արցախը հանձնելու ծրագրի վերաբերյալ։ Առաջին ատյանի դատարանը այդ բոլոր փաստերը անտեսել է և վճիռ կայացրել իշխանության օգտին, իսկ Վերաքննիչ դատարանը վճիռը թողել է անփոփոխ։ Սպասում եմ Վճռաբեկ դատարանի որոշմանը, թեպետ մեծ հույսեր չունեմ, թե նախադեպ կունենանք, երբ դատավորները սկզբունքորեն դեմ կգնան Նիկոլի իշխանությանը։ Ամեն դեպքում փաստաբան Լուսինե Վիրաբյանի հետ արդեն մտածում ենք Միջազգային դատարան դիմելու մասին, եթե Վճռաբեկից ստանանք բացասական պատասխան։ Ես ապացուցելու եմ իմ ճշմարտացիությունը»։




















