Դուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներդ, ստանձնեցիք, ապահովեցիք առաջնորդությունը, և ես հիմա այստեղ պատկառանքով խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առջև․ Փաշինյան
- Lilit

- Sep 20
- 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամ լինելը, կուսակցությունն անհնարինն անելու կուսակցություն է, և մենք իրար հետ արել ենք և անում ենք անհնարինը և ահա ՀՀ-ն կանգուն ու ծաղկուն է՝ որպես ազատ, ինքնիշխան ու խաղաղ պետություն։ Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներդ, ստանձնեցիք, կատարեցքիք, ապահովեցիք առաջնորդությունը և դա մեծագույն ու բարձրագույն գնահատանքի է արժանի, և ես հիմա այստեղ պատկառանքով խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առջև, բոլորիդ առջև»,-ասել է Փաշինյանը։




















