top of page

Թորգոմ Ասատրյանը կապ չունի Միրզոյանին սպանելու փորձի հետ․ փաստաբան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 22
  • 1 min read
ree

Թորգոմ Ասատրյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․


«Արարատ Միրզոյանի սպանության փորձի գործով Թորգոմ Ասատրյանի մեղադրանքը վերավորակվեց զանգվածային անկարգություններ, ինչը նշանակում է, որ Թ. Ասատրյանը կապ չունի Միրզոյանին սպանելու փորձի հետ (ինչը նախաքննական մարմնի մշուշապատ երազն էր):


Պաշտպանական կողմը համաձայն չէ նաև այս վերդիկտի հետ, դատավճռի դեմ ներկայացնելու է վերաքննիչ բողոք։


Քաղաքական իրավիճակը ստիպում է այսպիսի վերդիկտին նայել ըմբռնումով, որը ինչ-որ առումով նաև հաջողություն է։


Արարատ Միրզոյանին խորհուրդ եմ տալիս իրեն ծեծողներին փնտրել իր մերձավոր շրջապատում…


Երբ մեղադրանքն ու քաղաքական շահերը իրար խառնվում են՝ ճշմարտությունը հաճախ մռայլվում է»,- գրել է  փաստաբանը։

1/2940
bottom of page