Թե որքան թերի են Հայաստանի ԶԼՄ-ները հասկանում օգոստոսի 8-ի պայմանագիրը․ Դանագուլյանը հրապարակել է կարևոր կետեր
- Lilit
- 13h
- 2 min read

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) դասախոս Արեգ Դանագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թե որքան թերի են Հայաստանի ԶԼՄ-ները հասկանում օգոստոսի 8-ի պայմանագրը․ Դանագուլյանը հրապարակել է կարևոր կետեր
Թե որքան թերի են Հայաստանի ԶԼՄ-ները հասկանում օգոստոսի 8-ի պայմանագրը թերևս կարելի է տեսնել նրանով, թե ինչպես են լրատվամիջոցները լրիվ անտեսում անցած ուրբաթ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած մի շատ կարևոր իրադարձություն:
ԱՄՆ Կոնգրեսում նոր օրինագիծ է առաջադրվել` Preventing Escalation and Advancing Caucasus Engagement Act (PEACE Act) անվանումով: Այն սահմանում է ավտոմատիկ պատժամիջոցներ (snap sanctions) Ալիևի և Ադրբեջանի վերնախավի դեմ` ոչ միայն Հայաստանի դեմ ագրեսսիայի դեպքում, այլ նաև օգոստոսի 8-ի համաձայնագրի չկատարման դեպքում:
Օրինագիծը
Վերահսկում է նոր ագրեսիան․ Նախագահական որոշմամբ, եթե Ադրբեջանը իրականացնում է թշնամական գործողություններ Հայաստանի նկատմամբ, օրինագիծը պարտադրում է պատժամիջոցներ կիրառել պատասխանատու բարձր պաշտոնյաների, ստորաբաժանումների, աջակցողների և օտարերկրյա մեղսակիցների նկատմամբ։
Թիրախավորում է ֆինանսական աջակցողներին․ Պահանջում է սահմանափակումներ կիրառել օտարերկրյա ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք գիտակցաբար նպաստում են նշանակալի գործարքների իրականացմանը նավթային առևտրի հետ կապված ադրբեջանական հաստատությունների համար։
Պաշտպանում է մարդասիրական ուղիները․ Թույլ է տալիս շարունակել գործարքները գյուղատնտեսական ապրանքների, սննդի, դեղորայքի և բժշկական սարքերի համար։ Պահպանում է բացառությունները, որոնք վերաբերում են ԱՄՆ հետախուզական գործունեությանը և պայմանագրային պարտավորություններին։
Աջակցում է դիվանագիտությանը․ Թույլ է տալիս լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել այն դերակատարների նկատմամբ, ովքեր գիտակցաբար փորձում են հետաձգել, խոչընդոտել կամ տապալել խաղաղության համաձայնագիրը՝ համաձայն այս տարվա Համատեղ հայտարարության։
Ապահովում է վերահսկողություն․ Պահանջում է, որ նախագահը պարբերաբար զեկուցի Կոնգրեսին ցանկացած թշնամական գործողության, ինչպես նաև պատժամիջոցների արդյունավետության և վիճակի վերաբերյալ։ Բացի այդ, այն սահմանում է դադարեցման չափանիշներ և յոթ տարվա գործողության ժամկետ։
Ըստ օրինագծի առաջադրողների, այն ունի ԱՄՆ պետ. դեպարտամենտի աջակցությունը, ինչպես նաև և՛ հանրապետական և՛ դեմոկրատ կուսակցությունների սատարումը: Սա չափազանց կարևոր է:
Օրինագծի մշակման վրա աշխատել են Global ARM կազմակերպությունը, ինչպես նաև մեր հայրենակից` Նեվադայի Համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը: Առաջադրող կոնգրեսականներն են Դարել Իսան (Կալիֆորնիա) և Գաս Բիլիրակիսը (Ֆլորիդա):
Ավելի մանրամասն կարող եք գտնել գուգլելով`
PEACE Act Azerbaijan
հ.գ. Կոնգրեսի պալատի նկարը` անցած ապրիլին կոնգրեսական ղեկավարների հետ իմ հանդիպումներից: