top of page

Տիգրան Ավինյանը կմեկնի Դուբայ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 14
  • 1 min read

ree

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք։


Տեղեկացանք, որ որոշման մեջ նշվում է, որ գործուղման համար հիմք է հանդիսացել Expo City Դուբայի գործադիր տնօրեն Ռիմ Ալ Հաշիմի նախորդ տարի հոկտեմբերի 25-ին ստացված հրավերը՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան քաղաքների համաժողովին (2025APCS), ինչպես նաև՝ քաղաքապետերի համաժողովին մասնակցելու նպատակով։

Պատվիրակության կազմում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նրա խորհրդական Սոնա Թևանյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, աշխատակազմի լրատվության վարչության սոցիալական մեդիա համակարգող Մալվինա Պողոսյանը։

1/2943
bottom of page