top of page

«21-րդ դարում Ղարաբաղը դառնում է կայուն զարգացման տարածք». Ալիև

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 14
  • 1 min read

ree

«Ղարաբաղը դառնում է ոչ միայն մեր ազգային հպարտության խորհրդանիշ, այլև 21-րդ դարի կայուն զարգացման տարածք», այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընթացող «Ղարաբաղի վերականգնում, վերակառուցում և զարգացում» 5-րդ ադրբեջանական միջազգային ցուցահանդեսի (Rebuild Karabakh-2025) մասնակիցներին ուղղված ելույթում։


 


Նա նշել է, որ «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում «օկուպացիայից ազատագրված»  տարածքներում ներկայումս հաջողությամբ իրականացվում են լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ, որոնք արմատապես փոխում են տարածաշրջանի տեսքը։ «Քաղաքներ են կառուցվում ժամանակակից քաղաքաշինության հայեցակարգերին համապատասխան, կառուցվում են նոր դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներ, ստեղծվում են աշխատատեղեր, կանաչ էներգիայի գոտիներ և արդյունաբերական պարկեր»։

1/2943
bottom of page