top of page

Զգուշացեք համացանցում վաճառքի հայտարարությունով կապ հաստատած «գնորդների» ծուղակներից. ՆԳՆ–ն զգուշացնում է

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 15
  • 1 min read
ree

ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են համացանցի միջոցով խաբեության մասին։

«Կրկին հիշեցնում ենք՝ զգուշացեք համացանցում Ձեր կողմից տեղադրված ապրանքի վաճառքի հայտարարությունով Ձեր հետ կապ հաստատած «գնորդների» ծուղակներից։ 

Եթե Ձեզ հետ կապնվել են հեռահաղորդակցման հավելվածի միջոցով («Whatsapp», «Viber», «Telegram» և այլն) և առաջարկում են Ձեր կողմից վաճառվող ապրանքը գնելու, գումարը իբր Ձեր բանկային քարտին փոխանցելու կամ վաճառվող ապրանքի առաքման համար էլեկտրոնային պայամանագիր կնքելու համար տրամադրել Ձեր բանկային քարտի տվյալները, այդ թվում նաև SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը՝ լուսանկարների տեսքով կամ «գնորդի կողմից» ուղարկված հղումով մուտքագրելով անձնական և բանկային քարտի տվյալները ՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ:

Արդյունքում այս եղանակով հանցագործները ձեռքբերելով բոլոր անհրաժեշտ տվյալները՝ հափշտակում են Ձեր բանկային հաշվում առկա գումարները:

Խուսափելու համար հափշտակության զոհ դառնալուց՝ 

Իսկ եթե արդեն իսկ դարձել եք նմանատիպ հանցագործության զոհ՝

  • Անմիջապես կապվեք Ձեր բանկային քարտը սպասարկող ընկերության հետ,

  • Հայտնեք ոստիկանությանը հանցագործության դեպքի մասին

  • Պահպանեք հանցագործների հետ վարած նամակագրությունը` իրավապահ մարմիններին ներկայացնելու համար

Համացանցում Ձեր անվտանգության ապահովումը սկսվում է Ձեր զգոնությունից»,– նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

1/2942
bottom of page