Վարչապետի այսօրվա սրտիկը ուղղված է քահանային ու եպիսկոպոսին կալանք տվող դատավորներին. փաստաբան
- Lilit

- Oct 16
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտը կրկին սկսել է սրտիկ ուղարկելով։
Ըստ փաստաբան Վահան Հովհաննիսյանի՝ վարչապետի այսօրվա սրտիկը ուղղված է 54 քննիչներից կազմված քննչական խմբին։
«Հսկող դատախազին, քահանային ու եպիսկոպոսին կալանք տվող դատավորներին և այդ ամենին լուռ հետևող հայ ժողովրդին»,-գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ այսօր մեկ ամսով կալանավորվեց Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին քահանա Արսենյանը, երկու ամսով էլ՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։




















