Վաղարշապատում ՔՊ-ն անցել է «մարտեր առանց կանոնների» ձեւաչափին․«Հրապարակ»
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․ Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանին անցկացնելու համար Վաղարշապատում ՔՊ-ն անցել է «մարտեր առանց կանոնների» ձեւաչափին։ Քարոզարշավին ներգրավվել են նաեւ դպրոցների տնօրեններ, որոնք ընտրական հանձնաժողովների նախագահներ են։
Լուրեր կան, որ նրանք ցուցակագրում, օգնություն են բաժանում բնակիչներին՝ ինչ-որ ՀԿ-ների անունից, հընթացս ուղղորդում իշխանական թեկնածուի կողմը։ Մեզ պատմեցին, որ քարոզարշավին ակտիվ ներգրավված են նաեւ Մեխակյանի քրոջ ամուսինը եւ նրա եղբայրը, որոնք Վաղարշապատում հայտնի են իրենց ոչ այնքան ընդունելի վարքով։ Նրանք վախեցնում են՝ ով Մեխակյանի հասցեին վատ արտահայտվի կամ չընտրի, լավ չի լինի իր համար։




















