Philip Morris. Մենք կարևոր դեր ենք խաղում Հայաստանում ներդրումային և գիտական ներուժի զարգացման գործում
- Lilit

- Mar 22, 2024
- 2 min read

2016-ին Philip Morris International-ը հայտարարեց, որ մինչև 2025-ը նախատեսում է իր եկամուտները մեծ մասն ստանալ անծուխ արտադրանքի վաճառքից: Սա լուրջ հայտարարություն էր, որը լուրջ փոփոխություններ է առաջացնում ինչպես 180 շուկաներում, որտեղ մենք ներկայացված ենք, այնպես էլ հենց ընկերության գործունեությունում: Այս մասին մարտի 22-ին բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարեց Philip Morris Armenia ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավար Գարիզետա Չախոյանը։
«Կայուն զարգացման միջավայր ստեղծելու առումով մենք լուրջ պատասխանատվություն ենք ստանձնել ինչպես աշխատակիցների և բաժնետերերի, այնպես էլ սպառողների և շրջակա միջավայրի նկատմամբ: Մեր գործունեության մեջ, այդ թվում՝ արտադրանքի արտադրության հարցում, մենք առաջնորդվում ենք կայուն զարգացման գաղափարներով»,- հավելեց նա։
Չախոյանը տեղեկացրեց, որ Հայաստանն առաջին երկրներից մեկն է, որտեղ 2018-նին ներկրվեց անծուխ արտադրանք։
«Մեր գիտահետազոտական ինստիտուտներից մեկը գտնվում է Հայաստանում։ Մյուս երկուսը Սինգապուրում և Շվեյցարիայում են։ Սա ցույց է տալիս մեր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, այն, թե ինչ կարևորություն է ընկերությունը տալիս Հայաստանի հետ համագործակցությանը։ Հայաստանում գիտահետազոտական ինստիտուտի գործունեության վեց տարիների ընթացքում մենք արդեն համագործակցել ենք ավելի քան 40 գիտատեխնոլոգիական ընկերությունների և անհատների հետ։ Գիտելիքների փոխանակումը տեղի է ունենում շատ արագ, մասնագետներն անմիջապես դուրս են գալիս միջազգային շուկաներ և ձեռք են բերում միջազգային փորձ։ Մենք աշխատում ենք նյութագիտության, քիմիայի և ֆիզիկայի բնագավառներում։ Ընկերությունում աշխատում է 400 գիտնական։ Ընկերության գործունեությունում ներգրավված են աշխարհի լավագույնները»,- ընդգծեց Philip Morris Armenia-ի ներկայացուցիչը։
Նա պարզաբանեց, որ ընկերությունը լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման գործում։
«Կայուն զարգացման տեսանկյունից մեր ընկերության գործունեությունը լուրջ խթան է նաև այլ, այդ թվում՝ միջազգային ընկերությունների համար, որպեսզի դրանք ներդրումներ անեն Հայաստանում»,- ասաց Չախոյանը։
Նա նշեց, որ կարևոր է նաև փոքր ընկերությունների և պետության միջև համագործակցությունը, որպեսի դրանք կարողանան կայուն զարգացման պրակտիկա որդեգրել:
«Այս հարցում դրական դինամիկա կա, սակայն կան նաև մարտահրավերներ, որոնք, սակայն, հաղթահարելի են։ Երբ մենք Հայաստանում փնտրում էինք մի ընկերություն, որը կկարողանար վերամշակել մեր արտադրանքը, որոշ ոլորտներում ընդհանրապես չկարողացանք գտնել: Դա մարտահրավեր դարձավ։ Պարզվեց, որ շուկան դեռ ամբողջությամբ պատրաստ չէ»,- եզրափակեց Philip Morris Armenia-ի ներկայացուցիչը։




















