top of page

Եթե պետական անվտանգությունն ու բարեկեցությունը բավարար չեն, ուրեմն պետական բյուջեն բավարար չէ. վարչապետ

  • Oct 27, 2025
  • 1 min read


Հայաստանի անվտանգության բարեկեցության համար չափազանց կարևոր է, որ բյուջեի ընկալումը փոխվի,  ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ բյուջեն ձևավորվում է բոլորի կատարած աշխատանքի արդյունքում։

«Պետական բյուջեն է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և այլն»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե պետական անվտանգությունն ու բարեկեցությունը բավարար չեն, ուրեմն պետական բյուջեն բավարար չէ։

«Բավարար չէ պետական բյուջեն, ուրեմն մենք բավարար չափով արդյունավետ չենք աշխատում»,- նշեց վարչապետը։

1/3162
bottom of page